Ֆիզուլիում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն


Ֆիզուլիում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

  • 23-01-2021 13:30:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը 1lurer.am-ին տեղեկացրեց, որ դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար:
 
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ: Մատաղիս-Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում որոնողական աշխատանքները շարունակվում են նաև այսօր:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն