Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

  • 25-01-2021 11:30:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի տեղեկատվական շտաբից  տեղեկացնում են, որ հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Հանրապետությունում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում:
 
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն