Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները


Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները

  • 25-01-2021 14:30:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:
 
«Դեռևս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց:  Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:  Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play