Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին


Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

  • 25-01-2021 17:52:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը՝ տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play