Սյունիքի նախկին մարզպետը որպես վկա հրավիրվել է հարցաքննության


Սյունիքի նախկին մարզպետը որպես վկա հրավիրվել է հարցաքննության

  • 25-01-2021 18:48:22   | Հայաստան  |  Իրավունք

 
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության. այս մասին տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:
 
Հակոբյանի հարցաքննությունը տեղի կունենա հունվարի 29-ին: Նա հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:
 
Փաստաբանները նշել են, որ քննիչը չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է Հակոբյանը հրավիրվել հարցաքննության:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play