Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին

  • 26-01-2021 14:00:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
 
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին` ի շահ մեր երկրների ժողովուրդների:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն