Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

  • 26-01-2021 13:55:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
 
Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև անկեղծ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play