ՀՀ վարչապետը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել


ՀՀ վարչապետը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

  • 26-01-2021 13:38:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել արդարադատության նախարարությունում:
 
«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն