Վարչապետի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ


Վարչապետի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

  • 26-01-2021 20:15:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետը որոշում է ստորագրել Ծովինար Սողոմոնյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
 
Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն