Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում


Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում

  • 27-01-2021 12:30:35   | Հայաստան  |  Հասարակություն


Հունվարի 26-ին Երևանի գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։

«Արտերկրում ապրող ոչ մի Հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի և դրա անդառնալի հետևանքների կողքով։ Հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն տրամադրվի այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս այսօր ապրում ենք։

Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ հետագայւոմ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», - նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր ,քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։ Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ուղեկցեց ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես եկավ 5 կատարումով։Միջոցառմանը իր կատարումներով ողջունեց նաև սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն ցուցաբերց։ Խոնարհվում ենք մեր ընկած Հերոս Արծիվների առաջ :

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play