Արցախում կորոնավիրուսով վարակված 30 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում


Արցախում կորոնավիրուսով վարակված 30 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում

  • 27-01-2021 14:50:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախում հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:  «Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 103 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  ցուցումներին՝  նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Արցախի առողջապահության նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն