Վեց ամսով կարգելվի ցեմենտի ներկրումը Հայաստան


Վեց ամսով կարգելվի ցեմենտի ներկրումը Հայաստան

  • 27-01-2021 15:16:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարության որոշմամբ՝ վեց ամսով կարգելվի ցեմենտի ներկրումը: Որոշման համար հիմք է հանդիսացել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը:
 
«Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությոնը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն