Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ


Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ

  • 27-01-2021 17:10:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոխվել, սահմանային միջադեպեր չեն գրանցվել:
 
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն գրանցվել:
 
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն