Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ


Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ

  • 27-01-2021 17:05:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների  խախտման, ինչպես նաև հաստատություններում չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։
 
Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝ որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում, շենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում է նույնիսկ 8-13⁰C պայմաններում։
 
Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
 
Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացի մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ իրազեկման աշխատանք է կատարել՝ հորդորելով ուսումնական հաստատությունների պատասխանատուներին խստագույնս պահպանել առողջապահության նախարարի 12-N հրամանով սահմանված պահանջները։
 
Վարչական վարույթները շարունակական են լինելու, դրանց ամփոփումից հետո վերջնարդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն