Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, առողջացել 592 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, առողջացել 592 քաղաքացի

  • 28-01-2021 11:12:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ը` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 1980  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն