Ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են, պայքարում մինչև վերջ. Կոտայքի մարզպետ


Ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են, պայքարում մինչև վերջ. Կոտայքի մարզպետ

  • 28-01-2021 10:45:22   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

 
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ:
 
«Բանակի օրն այս տարի նշում ենք կիսադատարկ սրտով: 44 օր տևած պատերազմից հետո ունեցանք ծանր կորուստներ։ Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:
 
Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն խնայի՝ հանուն մեզ, հանուն մեր Հայաստանի:
 
Ուզում եմ առաջնորդվենք հետևյալ գաղափարով՝ հայ զինվորը պարտված չէ, մենք գլխիկոր ապրելու, պարտվողի հոգեբանություն ունենալու իրավունք չունենք:
 
Մենք պարտք ունենք մեր հերոս տղաների առաջ։ Եվ ուրեմն՝ հանուն նրանց, հանուն մեր երկրի, մեր երեխաների վաղվա ապագայի պարտավոր ենք ապրել ու ապրեցնել: Ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են, պայքարում մինչև վերջ:
 
Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին: Համոզված եմ՝ մեր բանակն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու»,- ասված է մարզպետի ուղերձում։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն