«Եթե խոսքը չլիներ գեոպոլիտիկայի մասին, կարող էր նմանվել կոմեդիայի։
Սկզբում արեւմտյան երկրները Կիեւից էվակուացրեցին իրենց դեսպաններին` նրանց տեղափոխելով Լվով։ Ու այս ամբողջ ընթացքում Մոսկվան հավաստիացնում էր, որ Ուկրաինա ներխուժելու նպատակ չունի։
Հիմա տեղերը փոխվել են։
Կիեւում ասում են` Դոնբասն ուժով վերադարձնելու ցանկություն չունեն, բայց տեղի ռուսամետ իշխանությունները մարդկանց էվակուացնում են Ռոստով։
Ու այս ամենի վերջաբանը կարող է դառնալ Զյուգանովի անոնսավորված Պուտինի «կարեւոր որոշումը»` Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին։
Նման որոշումն, ի դեպ, կարող է լինել «մեծ առեւտրի» մաս կամ դառնալ լայնամասշտաբ պատերազմի նախերգանք»։