Հարցականի տակ է դրվում նաև Ուկրաինայի ներկայիս սահմանների լեգիտիմությունը. քաղաքագետ


Հարցականի տակ է դրվում նաև Ուկրաինայի ներկայիս սահմանների լեգիտիմությունը. քաղաքագետ

  • 22-02-2022 16:25:11   | Ուկրաինա  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Ռուսաստանի կողմից Դոնբասի ճանաչման առիթով Ռուսաստանի նախագահի «ազգին ուղղված» դիմումում կան հատվածներ, որոնք հետաքրքիր են Պուտինի աշխարհայացքային ընկալումները, նաև Ուկրաինայի կոնցեպտուալ քաղաքական սխալները հասկանալու առումով:
 
Իրոք, Ուկրաինան ստեղծվել է Ռուսական հեղափոխությունից հետո, լենինյան ազգային քաղաքականության թեզերի շնորհիվ, նաև այդ ժամանակ են գծվել ժամանակակից Ուկրաինայի սահմանները, որը հետագայում ճանաչել է միջազգային հանրությունը:
 
Երկրորդ աշխարհամարտից հետո Ուկրաինային կցվեցին Լեհաստանից Ռումինիայից, Սլովակիայից բռնազավթված տարածքներ: Դա պատերազմում հաղթող երկրի՝ Սովետական Միության «ավարն» էր:
 
Անկախությունից ի վեր Ուկրաինայում պետական արշավ էր սկսվել սովետական ժառանգության դեմ՝ ավերվում էին կոմունիստական հուշարձանները, նաև երկրորդ աշխարհամարտի հրամանատարների արձանները: Դա Ուկրաինայի ժողովրդի կամքն է ու ցանկությունը և ոչ ոք չի կարող նրանց ցուցանել, թե իրենց համար ինչն է ճիշտ, ինչը սխալ: Սակայն դելեգիտիմացնելով կոմունիստական հեղափոխության ու սովետական ժամանաշրջանը, փաստորեն հարցականի տակ է դրվում նաև Ուկրաինայի ներկայիս սահմանների լեգիտիմությունը: 
 
Սա է հիմնական խնդիրը, որի առջև հայտնվել է Ուկրաինան: Ի դեպ, հարևան Բելառուսում ճիշտ հակառակ քաղաքականությունն է տարվում: 
 
Ուկրաինական քեյսը կարևոր է նաև նախկին սովետական հանրապետությունների համար: Նմանատիպ տրամադրություններ կան նաև Հայաստանում: Որպես զարգացման այլ տարբերակ կարելի է նշել նաև առանց անցյալի դեմ պատերազմի նոր երկիր ու նոր քաղաքականություն վարելու հնարավորությունը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն