Կրեմլը հաստատել է, որ այսօր Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է լինելու


Կրեմլը հաստատել է, որ այսօր Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է լինելու

  • 23-02-2022 18:02:14   | Ռուսաստան  |  Ֆինանսներ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունենալու հեռախոսազրույց, գրում է Ermenihaber.am-ը: 
 
«Այո, իսկապես նման զրույց սպասվում է»,- ասել է Պեսկովն:
 
Ավելի վաղ Պեսկովը որոշ մանրամասներ էր հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։
 
Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվելու: 
 
Հիշեցնենք, որ Պուտինն առաջիկայում մեկնելու է Թուրքիա, սակայն առայժմ ժամկետները հստակեցված չեն: 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play