Հարցականի տակ դրվեց Ռուսաստանի անդամակցումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Արա Պապյան


Հարցականի տակ դրվեց Ռուսաստանի անդամակցումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Արա Պապյան

  • 01-03-2022 17:44:10   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Արա Պապյանը գրում է
 
«Մարդկանց ուշադրությունից մի տեսակ վրիպեց մի շատ կարևոր իրադարձություն:
 
Երեկ Ուկրաինայի դեսպանը ՄԱԿ-ում իր պաշտոնական ճառում հարցականի տակ դրեց Ռուսաստանի անդամակցումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նա նշեց, որ ԱԽ-ում ՍՍՀՄ կարգավիճակի և աթոռի փոխանցումը Ռուսաստանի Դաշնությանը օրինական չէ, քանի որ այդ հարցով չի եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում, ինչպես նաև ՄԱԿ-ի վեհաժողովի քվերակություն: 
 
Կարծում եմ, որ սա առաջին ծիծեռնակն է:  
 
Եթե Պուտինին իրենք իսկ ռուսները գահընկեց չանեն, մեղա չգան և չհատուցեն Ուկրաինային, ապա այս գործընթացը կավարտվի Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամության կարգավիճակից զրկելով»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն