Այս իրավիճակը բերելու է գների կտրուկ բարձրացման. բանկերը վաճառում են 1 դոլարը արդեն 525 դրամով


Այս իրավիճակը բերելու է գների կտրուկ բարձրացման. բանկերը վաճառում են 1 դոլարը արդեն 525 դրամով

  • 04-03-2022 16:12:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է

«Հայսատանի արտարժույթի շուկայում դրամը արդեն երկրորդ օրը արժեզրկվում է,օրինակ այս պահի դրությամբ բանկերը վաճառում են 1 դոլարը արդեն 525 դրամով։Այս իրավիճակը բերել է և բերելու է գների կտրուկ բարձրացմանը Հայսատանում ներմուծվող  պարենի և ապրանքների ողջ տեսականի համար։
 
Այս իրավիճակը  իհարկե ուղիղ կապ ունի միջազգային խայտառակ տնտեսական գործընթացների հետ,որոնք անվանեցին «պատժամիջոցների փոթորիկ» Ռուսաստանի հանդեպ։Եվ ըստ բոլոր կանխատեսումները համաշխարային  տնտեսական պատերազմը մեզ արդեն դրել է շատ,շատ,շատ ծանր իրավիճակի մեջ։ 
Դրա հետ մեկ տեղ ,թե Ռուսաստանը ,թե պայմանական Արևմուտքը ունեն  բավական ներքին տնտեսական ներուժ բացասական հետևանքները նվազեցնելու համար։
 
Բա մե՞նք...»: 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն