Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախի հայկական հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձևը


Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախի հայկական հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձևը

  • 04-03-2022 17:15:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հետեւողական աշխատանքն արդյունքներ տալիս է. հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի հիմնական  օրակարգում  ներառվել է ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձեւը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: 
 
«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին այս խնդիրն առաջ մղելու, փաստահավաք աշխատանք իրականացնելու եւ փաստերի հիման վրա այս օրակարգը ԵԽ պաշտոնյաներին հասանելի դարձնելու  համար։ Եվրախորհրդարանի պատգամավոր  Պիտեր Վան Դալենը, Մարինա Կալյուրանդը եւ մի շարք այլ պատգամավորներ իրապես հասկացան, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Արցախում հայկական պատմամշակութային  ժառանգության վերացման քաղաքականությունը մեծապես աջակցեցին այս  բանաձեւի նախաձեռնությանը, որն արդեն մտել է Եվրոպական խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի ՕՐԱԿԱՐԳ, հուսանք եւ դեռ աշխատենք, որ քվեարկությամբ այն ընդունվի։     
  
Այս բանաձեւը  հետագայում կարեւոր գործիք կարող է դառնալ` կանխելու Արցախի հայկականության հետքը ջնջելու  Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն