Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը բանակցություններից առաջ փորձում են ստանալ առավելություններ. քաղաքագետ


Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը բանակցություններից առաջ փորձում են ստանալ առավելություններ. քաղաքագետ

  • 04-03-2022 17:44:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
 
«Ուկրաինական պատերազմը շատերը դիտարկում են մարդասիրական տեսանկյունից և դա բնական է, երբ ավերվում են քաղաքներ, զոհվում են խաղաղ բնակիչներ, զինվորներ, ոչ մի բանական մարդ չի կարող այն ողջունել, սակայն պատերազմները քաղաքականության շարունակությունն է, երբ հակասությունները հնարավոր չէ այլևս դիվանագիտական մեխանիզմներով հարթել, իսկ քաղաքականությունն, իր հերթին, շարունակվում է պատերազմներից հետո, սակայն արդեն նոր աշխարհքաղաքական իրավիճակում: Այդպես է միշտ եղել, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:
 
Փիլիսոփայական նախաբանից հետո փորձենք հասկանալ, թե ուկրաինական պատերազմից հետո ինչ նոր իրավիճակում ենք հայտնվելու:
 
Ցանկացած պատերազմին հաջորդում է բանակցային փուլ ու նոր պայմանավորվածություններ, այս դեպքում հիմնական բանակցողները լինելու են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իսկ բանակցությունների առարկան՝ Եվրոպան, կամ ավելի ճիշտ Եվրոպայում նոր անվտանգային համակարգը:
 
Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը բանակցություններից առաջ փորձում են ստանալ առավելություններ, որոնք դնելու են բանակցային սեղանին՝ սակարկությունների համար:
 
ԱՄՆ ստրատեգիան
 
ԱՄՆ-ին պետք է, որ պատերազմից Ռուսաստանը դուրս գա հնարավորինս թուլացած՝ վարկանիշային մեծ կորուստներով, տնտեսական ցնցումներով, ռուսաստանյան հանրության խորը դժգոհություններով, որպեսզի կարողանա առավերություններ ստանա բանակցությունների ժամանակ: Այս պահին ԱՄՆ պաշտոնյաները կոչ են անում դադարեցնել պատերազմը, խոստանալով սառեցնել վերջերս ընդունված սանկցիաները: ԱՄՆ-ին պետք չէ, որ Ուկրաինական պետականությունը վերջնականապես չփլուզվի, որպեսզի ապագա բանակցություններում լինի կողմ՝ ընդդեմ Ռուսաստանի:
 
Ռուսաստանի ստրատեգիան
 
Ռուսաստանին պետք է, որ հնարավորինս արագ հասնել հաջողության, ստիպել ուկրաինական կառավարությանը ստորագրել կապիտուլացիա ընդունելով իր պայմանները՝ հրաժարվել Ղրիմից ու ստորագրել Ուկրաինայի կոնֆեդերիցիայի վերածելու պարտավորությունը, նաև ստանձնել պարտավորությունապագայում սահմանադրությամբ ամրագրելու նեյտրալ երկրի կարգավիճակի մասին հոդված, որից հետո ԱՄՆ-ի հետ նստել պայմանավորվածությունների սեղանի շուրջ, ունենալով Ուկրաինայի պարտավորությունները: Ռուսաստանին նաև պետք է  Եվրոպային դուրս մղել հիմնական պայմանավորածություններից, այսինքն որպես երկրորդական սուբյեկտներից բաղկացած միություն, դրանով ամրագրելով, որ Եվրոպայում հիմնական խաղացողներն ԱՄՆ-ն  և Ռուսաստանն են, իսկ Եվրոպայում գերտարության կարգավիճակ ունեցող երկիր այլևս չկա, իսկ Եվրոպայի անվտանգության երկու հիմնական երաշխովորներից մեկը Ռուսաստանն է»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն