Ադրբեջանն ու Թուրքիան կրկին վերադառնում են այսպես կոչված «միջանցքի» հարցին
05-03-2022 17:43:50 | Ադրբեջան | Մեկնաբանություն
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին վերադառնում են այսպես կոչված «միջանցքի» հարցին: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ մեջբերելով Չավուշօղլուի խոսքը Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Իհարկե, մեր տարածաշրջանում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, և այդ գործընթացներն ունենում են հետևանքներ: Դուք ունեք կարևոր նախագծեր, որոնք դուք իրականացնելու եք, այդ թվում ՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ նախագիծը։ Ես այսօր ժամանել եմ Բաքու, որպեսզի տեղեկատվություն տրամադրեմ այս բոլոր հարցերի շուրջ մեր կատարած աշխատանքների մասին և քննարկենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու միասին»,– ասել է Չավուշօղլուն այսօր Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Մեր հակառակորդ հարևաններն ակնհայտ է, որ փորձում են մաքսիմալ օգտվել ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից, ուստի կրկին վերադառնում են այսպես կոչված «միջանցքի» հարցին, Չավուշօղլուի այցը Բաքու, այնտեղ արված շեշտադրումները ևս մեկ անգամ փաստում են, որ Բաքուն ու Անկարան չեն գնալու խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Իրենք ունեն հստակ ռազմավարական նպատակներ, տեսլական և փորձելու են դա իրագործել, երբ իրավիճակը նման հնարավորություն ընձեռնի: Կարծում եմ՝ այս հարցում Հայաստանը կարող է փոքր ինչ նախաձեռնողականություն ցուցաբերել՝ սերտորեն աշխատելով հատկապես իրանական կողմի հետ»,- գրել է ադրբեջանագետը: