Չավուշօղլուի չարաբաստիկ այցից մեկ օր անց Ադրբեջանը գնում է նոր լարվածության Հայաստանի հետ սահմանին


Չավուշօղլուի չարաբաստիկ այցից մեկ օր անց Ադրբեջանը գնում է նոր լարվածության Հայաստանի հետ սահմանին

  • 07-03-2022 16:09:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է

«Չավուշօղլուի այս չարաբաստիկ այցից մեկ օր անց՝ այսօր, Ադրբեջանը գնում է նոր լարվածության Հայաստանի հետ սահմանին, ըստ ՊՆ պաշտոնական տեղեկատվության՝ ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր: 
 
Ադրբեջանը արդեն մոտ մեկ ամիս է շարունակաբար կեղծ տեղեկատվություն է հաղորդում, թե իբրև հայկական կողմերը հրադադարի ռեժիմ են խախտում, դրան հաջորդում է ժխտում մեր կողմից: Այդ փաստը ցույց էր տալիս, որ Բաքուն նոր սադրանքների նախապատրաստություն է տեսնում, ընդամենը կարիք ուներ Անկարայի հավանության, որն էլ ստացավ: 
 
Իսկ այդ ընթացքում մեր ԱԳՆ–ն հայտարարում է, որ Չավուշօղլուի կողմից ասված «Զանգեզուրի միջանցքը» իր համար անհասկանալի խոսույթ է, իսկ խաղաղության պայմանագիրն էլ՝ առաջնահերթություն: Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու չեք ուզում հասկանալ ադրբեջանա–թուրքական պարզ ու հստակ օրակարգը, ինչու անբովանդակ ու անատամ տեքստերի փոխարեն աշխատանք չի տարվում, օրինակ՝ կարելի էր զանգել իրանական կողմին և ևս մեկ անգամ վերահաստատել մեր բարեկամ գործընկերոջ մոտեցումն սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում, ինչը բազմիցս հրապարակվել է: Կամ, նշել, որ ձգտում եք խաղաղության, ինչպես և նախկինում, բայց ադրբեջանական սադրիչ պահվածքը տապալում է այդ ջանքերը: 
 
Մի բան պարզ է՝ միակողմանի խաղաղություն չի լինում, իսկ Բաքվի ու Անկարայի առաջարկած խաղաղությունը դա իրական կապիտուլացիա է արդեն»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն