Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում


Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում

  • 08-03-2022 16:36:32   | Ուկրաինա  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Գործընթացը գնում է հանգուցալուծման։ Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում։ Նրա խոսքերի մի մասն ուկրաինացիներին է ուղղված, մի մասը' Արեւմուտքն, իսկ Ռուսաստանի հետ խոսում է բանագնացների միջոցով։
 
- Ուկրաինացիներին ասում է, որ այս ողջ պատմությունը սկսվել է ԵՄ-ին անդամակցելու ցանկության պատճառով, իսկ սահմանադրության մեջ գրված է, որ նպատակը ՆԱՏՕ-ին անդամագրվելն է։ Ստորագրելով ԵՄ մտնելու հայտը, ցույց է տալիս ուկրաինացիներին, որ իրենց այնտեղ չեն սպասում, իսկ ՆԱՏՕ-ի պահով բոլորն են տեսնում, որ իրենց պաշտպանող չկա։ Այս երկու նպատակներն էլ անհեռատեսական էին ու կրած զրկանքներն' անիմաստ։
 
- Արեւմուտքին ուղղակիորեն մեղադրում է, որ իրենց խաբել են ու օգտագործել։ Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ
 
Ինչ վերաբերվում է Դոնբասին ու Ղրիմին, ապա հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ միջանկյալ ձեւակերպման շուրջ համաձայնության գալ։ Այսօրվա հայտարարության տեղատակերում այդ միտքը դժվար չի գտնել»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն