Արեւմուտքում շահերի բախում է սկսվում ու պարզ չէ, թե դա ինչով կվերջանա. քաղաքագետ


Արեւմուտքում շահերի բախում է սկսվում ու պարզ չէ, թե դա ինչով կվերջանա. քաղաքագետ

  • 09-03-2022 16:20:20   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է

«Եթե նպատակահարմարությունից ելնելով ԱՄՆ-ն Վենեսուելային սանկցիաներից հանում է ու փորձում է Իրանին հետ էլ պայմանավորվի' նավթի ու գազի համար, ապա ինչու Գերմանիան, Ֆրանսիան ու Իտալիան պետք է սանկցիաները շարունակեն Ռուսաստանի հանդեպ։
 
Արեւելքում մարդիկ հանուն սկզբունքների ու թասիբի ավելի շատ են պատրաստ գնալ զոհողությունների, քան Արեւմուտքը։ 
 
Ռացիոնալ ու փող հաշվող արեւմտյան քաղաքակրթության ուժն արեւելյան քաղաքակրթության հանդեպ ռացիոնալիզմի ու անսկզբունքայնության մեջ է միշտ եղել։
 
Արեւմուտքում շահերի բախում է սկսվում ու պարզ չէ, թե դա ինչով կվերջանա։ Հիմնական զարգացումները մոտակա մեկ-երկու տարում են լինելու։ Շահը կմասնատի Արեւմուտքն, ինչպես միշտ է եղել։ Լավագույն օրինակը խաչակրաց արշավանքներին են եղել, երբ խաչակիրները միմյանց էին ոչնչացնում ու սիտուացիոն դաշինքներ կազմում մուսուլմանների հետ ընդդեմ միմյանց»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն