«Արցախում 4-րդ օրն է՝ գազ չկա, լույսն ընհատումներով է տրվում։ Ադրբեջանը պայթեցրել է գազամուղը և թույլ չի տալիս այն վերանորոգել։ Ադրբեջանական զորքերը կրակում են Արցախի սահմանամերձ գյուղերի վրա և պահանջում, որպեսզի բնակիչները լքեն իրենց պապենական հողն ու հեռանան։
Ճիշտ ու ճիշտ նույն «խաղաղասիրությամբ» էլ թշնամին վարվելու է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող հայության նկատմամբ, հատկապես եթե Թուրքիայի և Ադրբեջանի հետ Նիկոլի բստրած «խաղաղության դարաշրջանն» իրականություն դառնա։
Վերապրելու և զարգանալու ՄԻԱԿ հնարավորությունը մարտունակ բանակ, արդյունավետ պահեստազոր ու մեծաթիվ աշխարհազոր ստեղծելն է։ Իսկ Հայաստանում իշխանության պետք է գան ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է հայը և ինչ է թուրքը, ինչ է բանակը և ինչ է ազգային անվտանգությունը, ինչ է ռազմավարությունը և ինչ է մարտավարությունը։ Այլապես Հադրութի ու Շուշիի անկումը կրկնվելու է նաև այլուր՝ Հայաստանի (ներառյալ Արցախի) այլ շրջաններում, քաղաքներում և գյուղերում»։