Սահմանային դարձած գյուղերը ենթարկվում են ռազմական հարձակումների. գնալով մեծանում է կիրառվող զինտեխնիկայի կալիբրը. ռազմական փորձագետ


Սահմանային դարձած գյուղերը ենթարկվում են ռազմական հարձակումների. գնալով մեծանում է կիրառվող զինտեխնիկայի կալիբրը. ռազմական փորձագետ

  • 12-03-2022 17:05:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է

«Անցած տարի աշնանը միշտ ասում էի, որ թշնшմին հնարավոր է վաղ գարնանը ակտիվանա և գնա ռազմական բախումների։ Ինձ հետևող մարդիկ, ինչպես նաև լրագրողները, ովքեր թեմատիկ հարցազրույցներ են վարել, կհիշեն, որ ասել եմ, կլինի բոլորովին այլ մեթոդով ռազմական գործողություն։ 
 
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների սկսման հենց առաջին օրվանից ասել եմ, որ եթե ռազմական գործողությունները տաս օրից ավել տևեն, մեր տարածաշրջանում իրավիճակը կլարվի։ Ցանկությունս շատ մեծ էր, որ ռուս-ուկրաինական տանդեմի բախումը հնարավորինս շուտ ավարտվեր, սակայն, ինչպես տեսնում ենք այն դեռ շարունակվում է և վերածվում է ավելի գլոբալ բախման։ Հույս ունեի, որ ռուս-ուկրաինական բախումը կխառնի մեր թշնшմու խաղաքարտերը և կհրաժարվի գարնանը որևէ ռազմական սադրանքից, գործողությունից, բայց ոչ, թշնամին համբերեց տաս օրը լրացավ և հաջորդ օրվանից, ասել է թե ռուս-ուկրանիական բախման տասնմեկերորդ օրվանից սկսեց լարել իրավիճակը։
 
Այսօրվա դրությամբ ինչ ունենք։ Ունենք Երասխի հատվածում զոհ և վիրավոր, որ նախորդ օրերին եղան, Արցախում ունենք հումոնիտար խնդիր, նույն ծննդատները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները  և այլ մարդասիրական հաստատությունները զրկված են գազից, հետևաբար ջեռուցումից և տաք ջրից, սահմանային դարձած գյուղերը ենթարկվում են ռազմական հարձակումների՝  գնալով ավելի մեծացնելով կիրառվող զինտեխնիկայի կալիբրը։
 
Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ մեր երկրի ներսում շատ ավելի մտածում են ռուս-ուկրաինական հակամարտության մասին, քան ռեալ մեր դուռը չոքած վտանգի մասին։ 
 
Ամեն դեպքում, երբ սկսվեց ռուս-ուկրաինականը, կարծում էի, թե մեր թշնшմին այս կողմում չի գնա որևէ գործողության, բայց կարծես թե էն մյուս թշնшմին էս մյուսին հաթաթա է տալիս մեր վրա․․․»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն