Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում ամփոփել է Երևանի ավագանու նիստում հաստատված խոշոր ծրագրերը.
«Սիրելի երևանցիներ,
Երեկ Երևանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին մի քանի կարևոր ծախսային ծրագրեր, մասնավորապես.
- Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
- Կտեղադրվի 460 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 3,2 մլրդ դրամ,
- Ձեռք կբերվի ժամանակակից 10 տրոլեյբուս,
- Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը,
- Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ
- Կկառուցվեն թենիսի 2 կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ
- 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
-Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
- Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
- Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց»,- գրել է նա: