Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ


Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ

  • 11-04-2022 17:36:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ըստ հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության` կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
 
Չգիտեմ` Լավրովի վերջին հայտարարությունից հետո, որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը։
Մյուս կողմից, այնպիսի տպավորություն ունեմ, որ պաշտոնական Երեւանի կողմից ոչ այնքան այսօրվա հանդիպման բովանդակությունն է կարեւորվել, որքան Լավրովի վերջին պնդումներին հակադրվելը։
 
Չգիտեմ` Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ, որի հետևանքները շուտով զգացնել են տալու։
 
Իհարկե, զուտ տեսականորեն չբացառենք, որ Երևանը փորձում է` հենց Մոսկվայի հորդորով, որոշակի կանալ ապահովել նրա ու արեւմտյան մայրաքաղաքների միջև։ Ես անձամբ այս վարկածին չեմ հավատում»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play