Ո՞րն է Արցախի հարցի կարգավորման լավագույն ճանապարհը. Արամ Սարգսյան


Ո՞րն է Արցախի հարցի կարգավորման լավագույն ճանապարհը. Արամ Սարգսյան

  • 19-04-2022 16:41:48   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է
 
«Ինչո՞ւ անջատում հանուն փրկության, և ինչո՞ւ՝ Կոսովոյի տարբերակ։ Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացի հաջողության գրավականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևն էր, որով 1999-ին ստեղծվեց ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի առաքելություն Կոսովոյում (UNMIK), որը լիազորություն ուներ ապահովել Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային կայունություն և զարգացում: UNMIK-ը ուներ 4 «սյուն»։ 
 
1.Ոստիկանություն և արդարադատություն (ՄԱԿ-ի գլխավորությամբ):
 
2.Քաղաքացիական կառավարում (ՄԱԿ-ի գլխավորությամբ): 
 
3.Ժողովրդավարացում և ինստիտուտների ձևավորում (ԵԱՀԿ-ի գլխավորությամբ):
 
4.Վերակառուցում և տնտեսական զարգացում (ՄԱԿ-ի գլխավորությամբ): 
 
1999-ին ՄԱԿ-ի բանաձևը ընդունելուց 9 տարի հետո 2008-ին ճանաչվել է Կոսովոյի անկախությունը: Առանց սերբերի կարծիքը հարցնելու։ UNMIK-ի կառավարումը կարելի է անկախությունից մի աստիճան ցածր դիտարկել, քանի որ կա ՄԱԿ-ի ուղիղ վերահսկողությունը, բայց նման տարբերակը այն ճանապարհն է, որով Արցախը 10-20, կամ 50 տարի հետո կարող է հասնել անկախության:
 
Իմ կարծիքով ոչինչ չի խանգարում, որ Հայաստանը ճանաչի Կոսովոյի անխախությունը, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը, հենվելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության իրավական և քաղաքական փաստերի վրա, փորձի ՄԱԿ-ից ստանալ 1244 բանաձևի օրինակով տարբերակ նվիրված Արցախին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն