Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել. Սեյրան Օհանյանը՝ Հայկ Կոնջորյանին


Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել. Սեյրան Օհանյանը՝ Հայկ Կոնջորյանին

  • 05-05-2022 17:36:31   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն արձագանել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին: 

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ 

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն