Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ. հաջորդ փուլում կսկսեն «Սյունիքի օպերացիան»


Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ. հաջորդ փուլում կսկսեն «Սյունիքի օպերացիան»

  • 10-05-2022 17:20:06   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ՝ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան։
 
Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն "Սյունիքի օպերացիան":
Սա է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեվույթին քրդական գործոնը եւս կդառնա վճռորոշ։
 
Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ  լինում են։
 
Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարեւորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն