Ինչի՞ հմար․․․ ոչ մարտական պայմաններում զինվորների զոհվելը


Ինչի՞ հմար․․․ ոչ մարտական պայմաններում զինվորների զոհվելը

  • 11-05-2022 20:03:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հասարակության համար սովորական են դարձել բանակում, ոչ մարտական պայմաններում զինվորների զոհվելը։
 
Շաքի գյուղից զինծառայող Արգիշտի Եղյանի մահը բանակում հերթական մահն է։ Հասարակության համար արդեն սովորական են դարձել նման դեպքերը, ակնհայտ է, որ բանակում զինծառայողների միջեւ, զինծառայողների եւ հրամանատարների փոհարաբերություններում լուրջ խնդիրներ կան, որոնք սքողվում են։ Հատկանշական է, որ  ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակի  առթիվ ՊՆ Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն, կարևորել զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը եւ ՌՈ  մի շարք աշխատակիցների պարգևատրել  պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: Ինչպես կասեր վանաձորցի Աղասը՝ ախր,ինչի՞ հմար․․․
 
Լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն