Սամվել Գրիգորյանը 5-րդն է, Վանիկ Ավետիսյանը` 6-րդը


Սամվել Գրիգորյանը 5-րդն է, Վանիկ Ավետիսյանը` 6-րդը

  • 14-04-2011 12:05:53   | Հայաստան  |  Սպորտ
Կազանում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մինչեւ 69 կգ քաշային կարգում ներկայացված Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը չկարողացան տեղ գրավել մրցանակակիրների շարքում: Գրիգորյանը պոկում վարժությունում արձանագրեց 140 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում իրեն ենթարկեց 173 կգ ծանրաձողը եւ երկամարտի 313 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Ավետիսյանը նրան զիջեց մեկ միավորով (138+174=312) եւ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Aysor.am
Նոյյան տապան  -   Սպորտ