Չտեսա, որ ԱՄՆ Հայ Դատի վաշինգտոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց. Արման Բաբաջանյան


Չտեսա, որ ԱՄՆ Հայ Դատի վաշինգտոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց. Արման Բաբաջանյան

  • 19-05-2022 16:42:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Չավուշօղլուն ԱՄՆ-ում է։ Ինչ որ չտեսա, որ ԱՄՆ Հայ Դատի վաշինգտոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարած այցի։ 

Տենց համաձա՞յն եք Չավուշօղլուի բոլոր տեսակետների, հայտարարությունների հետ, թե՞ արցախյան 44-oրյա պատերազմում Ռուսաստանի թույլտվությամբ ներքաշված Հայաստանի թշնամի երկրի ԱԳ նախարարի դեմ ակցիան Մոսկվան չէր արտոնել, մինչդեռ թույլ էր տվել սեփական երկրի ԱԳ նախարարի և դեսպանի դեմ ամենաքստմնելի ակցիաներն իրականացնել դեսպանատան դիմաց և ԱՄՆ պետական մարմիններում։
 
Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին և այդ երկիր այցելող թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, և քանի անգամ է նույնն արել հայաստանցի պաշտոնյաներին և այդ երկրում մեր դեսպանին, որ մեր ժողովրդի համար էլ ամեն ինչ պարզ ու հստակ լինի»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play