«Մարիոթ»-ի ֆորումին հրավիրված բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ. Դանիել Իոաննիսյան


«Մարիոթ»-ի ֆորումին հրավիրված բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ. Դանիել Իոաննիսյան

  • 20-05-2022 18:27:29   | Հայաստան  |  Հասարակություն

Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումը» ամբողջությամբ հեռարձակվել է հայերեն ու անգլերեն լեզուներով։ Ընդ որում, հեռարձակվել է առանց հեղինակային իրավունքների ու լոգոների, որպեսզի բոլոր լրատվամիջոցները կարողանան ցանկացած կերպ օգտագործել այն։
Այդ իսկ պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հրավիրվել լուսաբանելու (քանի որ կարող էին լուսաբանել առանց գալու)։ Ուզում եմ նաև պարզ ասել, որ միջոցառմանը ցանկանում ենք բովանդակային քննարկումներ ունենալ և չվերածել այն մամուլի ասուլիսի։ 
Ամենայն հարգանքով պետք է նշեմ, որ ոչ Freedom House-ը և ոչ էլ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մամուլի ակումբ չեն։ Մեր խնդիրը թեմայի մասին բովանդակային քննարկումները խթանելն է, ինչը ակնհայտորեն ստացվեց։
 
Պարզաբանեմ, որ Marriott հյուրանոցում անցկացվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի «Ժողովրդավարության հայկական ֆորումին» հրավիրված են եղել իշխանության ու ընդդիմության ոչ բոլոր պատգամավորները։
Հրավեր ստացած բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ։
 
 «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն