Եթե իսկապես ունենք այդ արբանյակը, չպետք է ուշանա Հադրութից Շուշի կառուցվող ճանապարհին ոչնչացվող հայկական գերեզմանների ֆոտոները


Եթե իսկապես ունենք այդ արբանյակը, չպետք է ուշանա Հադրութից Շուշի կառուցվող ճանապարհին ոչնչացվող հայկական գերեզմանների ֆոտոները

  • 27-05-2022 11:35:48   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի կողմից արբանյակի օգտագործման հարցին՝ նշելով. 
 
«Ադրբեջանը օկուպացված հայկական տարծքներում արդեն տարի կես է, ինչ իրականացնում է մշակույթային ցեղասպանություն։ Հայկական գերեզմաններն է քանդում, մշակույթային կոթողներն է քանդում, եկեղեցիներն է քանդում, ձևախփոխում․․․ Մի խոսքով, իրականացնում է քանդման աշխատանքներ բնության մեջ ֆիքսված օբյեկտների։
 
Եթե մենք իսկապես ունենք այդ արբանյակը, ապա մեզ համար խնդիր չէ, որ շտապ կատարենք լուսապտկերներ ու շատ բարձր որակի, դրանցով էլ դիմենք միջազգային իրավական, դատական համակարգին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե ունենք այդ արբանյակը, ապա չպետք է ուշանա Հադրութից Շուշի կառուցվող ճանապարհին ոչնչացվող հայկական գերեզմանների ֆոտոները, քանդվող մատուռները, բարձր որակով եկեղեցիների նկարները, որոնց վրայից ջնջում են հայատառ գրությունները, հանում խաչերը, և այլ մշակույթային կոթողները․․․ Հուսամ այս գրառման համար չեն բլոկի ինձ»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն