Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորումն Արցախի օկուպացված տարածքներում. Արտակ Բեգլարյան


Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորումն Արցախի օկուպացված տարածքներում. Արտակ Բեգլարյան

  • 28-05-2022 18:13:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորումն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում:
 
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանը։
 
«Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։
Ստորեւ նա ներկայացրել է Ararat տելեգրամյան ալիքի գրառման հղումը, որտեղ ասվում է. «Ադրբեջանցիները սկսել ենլ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի ոչնչացումն օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում։ Նոր կադրեր»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական