Սեյրան Օհանյան. Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում


Սեյրան Օհանյան. Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում

  • 30-05-2022 17:27:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
 
«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։
 
Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։
 
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթ է ընդունվել հայցը Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը բռնագանձելու մասին, որը, ըստ հաղորդագության, պատկանում է Օհանյանի։ 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն