Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել. Տարոն Չախոյան
06-06-2022 15:36:10 | Հայաստան | Քաղաքական
Եթե Հայաստան դաշինքում կարծում են, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա ինչու չեն հենց իրենք հեռացնում վրանները։ Ինչպես իրենք են պնդում, միևնույն է դա իրենց չի խանգարելու։
Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել, ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավել ևս, որ օրվա մեծ մասը Ֆրանսիայի հրապարակում ընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը միշտ դատարկ է լինում։
Քաղաքական հասունություն է պետք ունենալ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծ են։