«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է


«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է

  • 10-06-2022 19:04:33   | Հայաստան  |  Իրավունք

Բագրատ Եսայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննիչի կողմից արդեն մուտք է արվել դատարան, սպասում ենք մակագրմանն ու նիստի ժամ նշանակելուն։
 
Ներկա պահին երկու արձանագրում`
1. Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ վերջինիս առաջադրված մեղադրանքն աղերս չունի իր կատարած արարքների հետ, իսկ կալանավորման հիմքերը պարզապես բացակայում են։
2. Նույն փաստակազմով կալանավորման միջնորդություն կոչված խայտառակությունն արդեն իսկ կիրառվել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ու մինչևիսկ իրավական ամենաթողության այս պայմաններում մերժվել էր ս/թ. մայիսի 3 ֊ին։
Վարույթն իրականացնողի` Բագրատ Եսայանին կալանավորելու սևեռումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով` այդ թվում հաշվի առնելով` վերջինս《Երկիր Մեդիա》 հ/ը ֊ն տնօրենն է, իսկ այս հեռուստաալիքը վերջին շրջանում արձանագրել է դիտելության էական աճ, քանի որ ակտիվորեն լուսաբանում է ներքաղաքական գործընթացները, ուստի պարոն Եսայանին  ազատությունից զրկել փորձելով` ոչ ձեռնահաս, բայց ձեռնասուն իրավակիրառները հերթական անգամ ծառայում են թշնամուն ծառայող իշխանությանը
 
 
պաշտպան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք