Թագուհի Թովմասյանը` Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու մասին


Թագուհի Թովմասյանը` Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու մասին

  • 21-06-2022 20:02:31   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
 
Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից:
 
Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որեւէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին եւ տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ: 
 
Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքների պաշտպանությանը:
Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ:
Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության եւ հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել:
 
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական
 
Նոյյան տապան  -   Քաղաքական