Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին


Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին

  • 22-06-2022 18:50:43   | Հայաստան  |  Հասարակություն

«Հայաստանի փոքրի երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:
 
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
 
« Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»:
 
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ  հունիսի 21-ին Տիգրան Հեքեքյանն ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցում է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն