Ինչու՞ հակածխախոտային պայքարը դեռևս ցանկալի արդյունք չի տալիս


Ինչու՞ հակածխախոտային պայքարը դեռևս ցանկալի արդյունք չի տալիս

  • 22-06-2022 19:16:55   | Հայաստան  |  Իրավունք

armtimes.com The Lancet պարբերականում տպագրվել է ամբողջ աշխարհում հակածխախոտային պայքարի արդյունավետության վերլուծություն։ Հեղինակներ Ռ․ Բիգլհոլն ու Ռ․ Բոնիտան շեշտում են, որ ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիան իր նպատակին այլևս չի ծառայում՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Բանն այն է, որ աշխարհում 4 ծխողից 5-ն ապրում են միջին կամ ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Այս երկրներում, որտեղ տարեկան մոտ 8 մլն մահ է գրանցվում սիգարետի և դրա հասցրած վնասի պատճառով, ծխելու մակարդակը դանդաղ է նվազում։ Առհասարակ, աշխարհում ծխողների ընդհանուր թիվը գրեթե չի փոխվել, և երկրների միայն 30%-ն են կարողանալու ապահովել ԱՀԿ սահմանած նպատակը, այն է՝ մինչ 2030 թ. չափահասների շրջանում ծխելու մակարդակը կրճատել  30%-ով։
 
Որպեսզի հնարավոր լինի ապահովել ծխելու մակարդակի նվազեցման նպատակների իրագործումը, անհրաժեշտ է, որ հակածխախոտային քաղաքականությունը համապատասխանի Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիային։ Սակայն, թե՛ ԱՀԿ-ն թե՛ Շրջանակային կոնվենցիան հակածխախոտային պայքարում պատշաճ ուշադրություն չեն դարձնում նորարարական նիկոտինային արտադրանքի դերին՝ վնասի նվազեցման և սիգարետը ավելի քիչ վնասակար այլըտրանքներով փոխարինելու համատեքստում։
 
Ըստ հոդվածի հեղինակների, սևեռելով ոլորտի ուշադրությունը երիտասարդների շրջանում վեյփերի օգտագործման խնդրի վրա՝ հանրային առողջապահության մասնագետները բավարար ուշադրություն չեն դարձնում չափահասների շրջանում սիգարետի պատճառով մահերը նվազեցնելու մարտահրավերին։
 
Ծխողների մեծամասնության դեպքում սիգարետից կախվածությունն ուղղակիորեն կապված  չէ նիկոտինային կախվածության հետ։ Ուստի, վնասի նվազեցման քաղաքականության օգտագործումը հնարավորություն կտա սիգարետից անցում կատարել ավելի քիչ վնասակար այլընտրանքի։ Այլընրանքային միջոցները թույլ կտան ծխողներին նիկոտին օգտագործել՝ հնարավորինս զերծ մնալով սիգարետի այրման արդյունքում առաջացող քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից։ Ցավոք, ԱՀԿ-ն և Շրջանակային կոնվենցիան դեռևս ժխտում են վնասի նվազեցման կարևորությունը։ 
 
Նման դիմադրությունն անհամատեղելի է 21-րդ դարի տեխնոլոլգիական նվաճումների և նիկոտինի օգտագործման վրա դրանց ազդեցության հետ։ Վնասի նվազեցումն անտեսելը շահեկան դիրքեր է ստեղծում միայն սիգարետի և այն արտադրողների համար։ Անհրաժեշտ է ակտիվորեն նպաստել վնասի նվազեցման ռազմավարության մշակմանը, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել հանրային առողջության հետ կապված այն ռիսկերը, որոնք առաջանում են սիգարետ ծխելու հետևանքով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play