Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին. Սվենյա Շուլցե

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին. Սվենյա Շուլցե

  • 02-07-2022 21:00:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։
 
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
 
Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։
 
«Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,- ասել է Վահան Քերոբյանը։
 
«Մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու, նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է»,- նշել է Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն