SOS.SOS. հուլիսի 11-ին անհրաժեշտ է կանգնել գյուղացիների կողքին


SOS.SOS. հուլիսի 11-ին անհրաժեշտ է կանգնել գյուղացիների կողքին

  • 08-07-2022 21:20:32   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Վերջին երեք տարիներին Լոռու գյուղերի վրա հանքային տեռռրը հոգնացրել է բոլորին, իսկ ամենաշատը հասարակ, իր առօրյա արդար քրթինքով աշխատող գյուղացուն, ով օր ու գիշեր աշխատում է սեփական տան և երկրի բարօրությունը ստեղծելու ուղղությամբ, սակայն օր ու մեջ գյուղացուն սթրեսի են ենթարկում, այս կամ այն կողմից իրենց գյուղերում հանքային գործունեություն սկսելու ցանկություն ունեցող բազմապիսի և բազմազան, ոտքի վրա այսօր և տասնամյակներ առաջ ստեղծված ընկերությունները։ 
Մարցից չպրծած հիմա էլ հուլիսի 11-ին միանգամից, երկրաբանական ուսումնասիրության համար նախնական լսումներ  նախատեսվում իրականացնել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Ուրասար բնակավայրերում, Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում, Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում, Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ և Արևաշող բնակավայրերում ու այդքանը մեկ օրվա մեջ։ 
Ու մենք ցանկանում ենք, որպեսզի Ստեփանավանը լինի մաքուր, հանգստի համար նախատեսված, տուրիստական էկո-համայնք ու այդ համայքնում հանքերի ընդլայնման համար լսումներ են կազմակերպվում, ինչը անսուրդի ժանրից է, հատկապես որ արդեն իսկ Ստեփանավանի ծոցին են գտնվում Արմանիսի հանքավայրի լցակույտերը իսկ միջավայրը աղտոտված է։ Ստեփանավանցիները, հատկապես ովքեր ներգրավված են զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում մտածելու տեղ ունեն, ՏԻՄ-ը իր հերթին պետք է անդրադառնա իր համայնքի զարգացման ռազմավարությանը, որպեսզի հստակեցնի համայնքի զարգացման հեռանկարներն ու տեսլականները։ 
Իսկ խաչակապցիները ու արևաշողցիները ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ են, իրենց որտեղ ենք ներքաշում։ 
Մինչև նոր հանքեր որոնելը անհրաժեշտ է, որպեսզի ազդակիր համայքները ու հանքարդյուաբերական ընկերությունները լուծեն այն բնապահպանական, սոցիալական, առողջապահական խնդիրները, որոնք առաջացել են տարիների ընթացքում հանքարդյունաբերական ըկերությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների անպատասխանատու գործունեության ու կառավարման համար։ 
 
Հուլիսի 11-ին անհրաժեշտ է,  իրազեկված քաղաքացիները, փորձագետները, ակտիվ քաղաքացիները,  կանգնեն գյուղացիների կողքին, քանզի նրանք իսկապես տեղեկատվության և  տերմինների ճիշտ մատուցման խնդիր ունեն։ Ով որտեղ կարողանում է թող գնա և մասնակցի, հատկապես փորձը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերական ընկերությունները ներկայանում են հաճախ իրենց աշխատակիցներով, կողմնակիցներով, շատ դեպքերում այդ մարդիկ մեծ թիվ են կազմում,  որը  բարոյահոգեբանական ճնշման ազդեցություն է առաջացնում համայնքի բնակիչների նկատմամբ, կասեցնելով նրանց կամարտահայտումը,  հուսանք որ տվյալ ընկերությունը այդ հնացած մեթոդներին չի դիմի։ 
Ամսի 11-ին դեպի Լոռու թվով վեց բնակավայրեր, ժամերը և վայրերը տեսանելի են Հայաստանի Հանրապետություն թերթից արված նկարում։
 
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play