Պենդերեցկու անվան փառատոնի փակման համերգի հասույթը կուղղվի Սյունիքի սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված երեխաների համար դպրոցական պարագաների ձեռքբերմանը


Պենդերեցկու անվան փառատոնի փակման համերգի հասույթը կուղղվի Սյունիքի սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված երեխաների համար դպրոցական պարագաների ձեռքբերմանը

  • 16-07-2022 12:30:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգը, որի ժամանակ սպասվում են Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիա և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիա ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները: Ջենկինսի ստեղծագործությունը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթքը սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար (մենակատար՝ Ակսել Դավեյան, բարիտոն)։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ «Աղոթքներ» խորագիրը կրող համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
 
Համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը։ Ձեր մասնակցության շնորհիվ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։
 
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն