Ինչ է անհրաժեշտ միջազգային վարորդական վկայական ստանալու համար․ ոստիկանությունը ներկայացրել է կարգը


Ինչ է անհրաժեշտ միջազգային վարորդական վկայական ստանալու համար․ ոստիկանությունը ներկայացրել է կարգը

  • 18-07-2022 19:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է միջազգային վարորդական վկայական ստանալու կարգը․
 
Հաղորդագրության մեջ ասված է.
 
«Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։
 
Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում
 
‒ անձը հաստատող փաստաթուղթ,
‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։
 
Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն